տուն Հասարակություն Առողջապահություն Վորոնեժում կորոնավիրուսից մահացել է ՀՀ քաղաքացի

Վորոնեժում կորոնավիրուսից մահացել է ՀՀ քաղաքացի

388
0

Վորոնեժում մահացել է կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը։ Համաձայն Վորոնեժի իշխանությունների տեղեկատվության՝  կորոնավիրուսով վարակված 63-ամյա տղամարդը ՀՀ քաղաքացի է եղել:

«Վորոնեժում մահացել է 63-ամյա քաղաքացի, որը կորոնավիրուսով հիվանդ էր։ Նա Հայաստանի քաղաքացի է։ Մարտի 24-ին Մոսկվայից Վորոնեժ էր եկել։ Նրա խոսքով՝ ապրիլի 2-ին շնչառական սուր հիվանդության նշաններ են հայտնվել»,- իշխանության տարածած հաղորդագրությունը փոխանցում է Asekwse.am-ը։

Տղամարդը միայն ապրիլի 6-ին  է ստիպված շտապօգնություն զանգահարել: Նրա վիճակն արդեն ծանր է եղել: Ավելի ուշ պացիենտի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, ապրիլի 8-ին նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման ապարատին: Սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել: