տուն Լուրեր «Վովա Գասպարյանը միանշանակ բռնություն է կիրառել Շանթ Հարությունյանի նկատմամբ». Աթուր Սաքունց

«Վովա Գասպարյանը միանշանակ բռնություն է կիրառել Շանթ Հարությունյանի նկատմամբ». Աթուր Սաքունց

293
0

Artur Saqunc

Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը 2 օր առաջ այցելել է Երեւանի կենտրոն քրեակատարողական հիմնարկում պահվող Շանթ Հարությունյանին:

«Շանթ Հարությունյանը իմ հետ հանդիպմանը հաստատեց, որ ձերբակալվելուց հետո, իր նկատմամբ բռնություն է կիրառվել եւ կատարողը եղել է ոստիկանապետ Վովա Գասպարյանը»,-ասում է Սաքունցը:

Շանթ Հարությունյանը Սաքունցի հետ հանդիպմանը նշել է նաեւ, որ Վովա Գասպարյանի հետ եղել են այլ ոստիկաններ, ովքեր բռնություն են կիրառել իր նկատմամբ, սակայն նրանց չի ճանաչել:

«Այժմ Շանթ Հարությունյանի վիճակը  նորմալ է, բողոքներ չուներ, ուղղակի քննիչի կողմից է արգելանք դրված տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների համար»,-ասում է Սաքունցը:

Իրավապաշտպանը հավելում է, որ ինքը աջակցելու է Շանթ Հարությունյանին ամեն հարցով եւ օգնելու է անգամ փաստաբան գտնել:

«Ինքը սկզբից հրաժարվում էր փաստաբանի դիմել, քանի որ մինչեւ հիմա էլ գտնում է,   որ պաշտպանության կարիք չունի, բայց խոսքը վերաբերում է իրավական խնդիրներին: Քանի որ ինքը իրավաբան չէ, պետք կլինի իրավական խորհրդատվություն: Պետք է փաստաբան ընտրել, գտնել եւ ներգրավել: Թեեւ Շանթ Հարությունյանը կարծում է, որ իր պահանջներով ինքը պաշտպանության կարիք չունի»,-հավելում է Սաքունցը:

Արթուր Սաքունցը առաջին դիտորդն է, որ հանդիպել է Շանթ Հարությունյանին նոյեմբերի 6-ի Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե Շանթ Հարությունյանն իրեն փոխանցել է, որ բերման ենթարկվելու օրը ոստիկանության կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանապետ Վովա Գասպարյանը եւ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here