Ինչպես գիտենք,ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ, եւ որ վերջինս իրեն պատմել է ՀՀ ոստիկանապետի և ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի՝ իր նկատմամբ բռնության կիրառման մասին:
Araratnews.am-ի թղղթակիցն այս փաստի վերաբերյալ կարծիք է հարցրել իրավապաշտպան Արթուր Սաքունցից։ Նա ասել է, որ հիշյալ երկու անձանց անհրաժեշտ է անհապաղ հեռացնել ոստիկանական համակարգից:«Ոստիկանապետի և իր տեղակալի կողմից անմիջական բռնությունը Շանթ Հարությունյանի և նրա գործընկերների նկատմամբ համարում եմ հանցագործություն, իսկ Վովա Գասպարյանն արդեն մսագործի կարգավիճակում է (ինչպես վերջինս էր արտահայտվել ծեծող ոստիկանականի մասին) գտնվում և կատարել է այնպիսի արարքներ, որն առաջին հերթին քրեորեն հետապնդելի արարք է, քանի որ դա նաև քաղաքական հետապնդման տիպիկ օրինակ է, ինչպես նաև քաղաքական գործչի նկատմամբ բռնության կիրառման օրինակ, և անհապաղ պետք է ոստիկանապետի և տեղակալի նկատմամբ ոչ միայն քրեական գործ հարուցվի, այլ նաև հեռացվի համակարգից»:
Էմմա Պալյան