Արդեն տեղեկացրել ենք, որ Դորտմունդի «Բորուսիան» երեկ 2:0 հաշվով առավելության է հասել «Վոլսֆբորդի» նկատմամբ և դուրս է եկել Գերմանիայի գավաթի եզրափակիչ:
Eurosport-ը հատկապես նշել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը: «Մարտի վերջում Bleacher Report պարբերականը Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը համարել էր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենաանհաջող տրանսֆերը: Հայ կիսապաշտպանին ուղղված հիմնական մեղադրանքներից մեկն այն էր, որ Մարիո Գյոտցեին փոխարինելու եկած ֆուտբոլիստը կարևոր պահերին, որպես կանոն, «հանգչում էր»: Հիմա, մի քանի շաբաթ անց այս միտքն արդեն շատ կասկածելի է թվում, և «Վոլֆսբուրգի» հետ խաղը դա հաստատեց:
Մխիթարյանն իրավունք ուներ կիսելու Մարկո Ռոյսի հետ դափնիները, ում համար այդ կարգավիճակն արդեն սովորական է դարձել: Հայ կիսապաշտպանը, ով խաղում էր աջ կիսապաշտպանի դիրքում, խաղում էր հարձակման գծի ողջ երկայնքով` հասցնելով պահեր ստեղծել իր խաղընկերների համար, ինչպես նաև հայտնվել հարվածային դիրքում: Հենց նա բացեց խաղի հաշիվը 12-րդ րոպեին Ռոյսի փոխանցումից հետո, հենց նա երկու անգամ Ռոբերտ Լևանդովսուն երկրորդ խաղակեսում դուրս բերեց հարվածային դիրք: Եթե լեհը մի քիչ հաջողակ լիներ, ապա մինչև եզրափակիչ սուլոցը բոլոր հարցերը լուծված կլինեին», — գրում է կայքը: