Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով առաջին դատական նիստը՝ դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին, այս տարվա սեպտեմբերի 20-ին, ձերբակալել էին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ հանցագործություն կատարելու կասկածանքով (խարդախություն՝ խոշոր չափերով) :