Վերջին մի քանի տարիներին Ռուսաստանում կատարված խոշոր ահաբեկչությունը, որը նախօրեին տեղի է ունեցել Վոլգոգրադում, խլելով 5 մարդու կյանք, լուրջ մտահոգություն է առաջացրել Ռուսաստանի սահմաններից դուրս։ Այս ահաբեկչությունը տեղի է ունեցել Սոչիի օլիմպիական խաղերից մի քանի ամիս առաջ։ The Telegraph-ը գրում է, որ երեկ տեղի ունեցածը մեծացնում է ահաբեկչական վտանգն օլիմպիական խաղերի ժամանակ։
Արևմուտքում մտահոգություն ունեն, որ այսպիսով վտանգվում է Սոչի 2014-ին մասնակցող մարզիկների և երկրպագուների կյանքը։ Ավելի վաղ չեչեն գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովը կոչ էր արել չդադարեցնել ահաբեկչությունները և շեշտը դնել Օլիմպիական խաղերի վրա։