Կառավարության այօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ վերջին օրերին եղանակային փոփոխությունների պատճառով գյուղատնտեսությանը հասցված վնասներն ուսումնասիրելու համար աշխատանքներ են կատարվում: Ըստ վարչապետի՝ 11500 հա տարածքի վրա արձանագրել են վնասներ և այժմ մարզպետները ըստ տնտեսությունների փորձում են գնահատել հասցված վնասները, որ կառավարության օգնությունը լինի հասցեական: Ըստ վարչապետի՝ կառավարությունը սերմեր և պարարտանյութեր կտրամադրի վնաս կրած տնտեսություններին: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ նշեց, որ իրենք ևս ուսումնասիրություններ են կատարել, աշխատանք է տարվում բանկերի հետ, և այս պահի դրությամբ, խոսքը 6 մլրդ դրամ վարկեր գյուղացիներին տրամադրելու մասին է: