Երեկ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը լուրջ վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Խետաֆեի» հետ պատասխան խաղում:
Այսօր բժիշկները հայտնել են, որ վնասվածքը լուրջ է, և վերականգնվելու համար Նեյմարին անհրաժեշտ է 3-4 շաբաթ: Նախատեսվում է, որ ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ դուրս գալ արդեն փետրվարի 18-ին, երբ կկայանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը: