Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն այսօր դատարանում հիշեցրեց խափանման միջոցի փոփոխության ռիսկերը: Մասնավորապես Քոչարյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնը, կապերը, հեղինակությունը ինչպես կարող է ազդել գործում ներգրավված անձանց վրա, ազդել արդարադատությանը: «Կալանավորման հիմքերը որեւէ կերպ չեն նվազել, ավելին՝ այդ ռիսկերը գնալով ավելանում են»,- ասաց դատախազը:
Պետրոս Պետրոսյանը հիշեցրեց՝ 2008 թ-ի մարտի մեկի գործով անցնող վկաների նկատմամբ ազդելու նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որի հիման վրա կա քրեական գործ եւ այն դատարանում է:
Հիշեցնենք՝ Հայաստանի նախկին վարչապետերը եւ Արցախի վարչապետը անձնական երաշխավորություն են տվել կալանավորված Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար:
՝