տուն Լուրեր Վլադիմիր Պուտինը պարտադրել է, որպեսզի Հայաստանը հրաժարվի ասոցացման պայմանագրից

Վլադիմիր Պուտինը պարտադրել է, որպեսզի Հայաստանը հրաժարվի ասոցացման պայմանագրից

182
0

serj&putin

Դեռևս ոչ պաշտոնական, բայց այնուամենայնիվ, լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սույն թվականի դեկտեմբերի 2-ին այցելելու է Հայաստանի Հանրապետություն: Արդյոք այս այցի նպատակը ՄՄ անդամակցելու գործընթացն արագացնելը չէ: Այս հարցի շուրջ Araratnes.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Թաթուլ Հակոբյանի հետ.«Հայ-ռուսական հարաբերություններն անվանվում է ռազմավարական, գործընկերային, բարեկամական և այլն, բայց այսօրվա պայմաններում հայ-ռուսական հարաբերություններում այնքան խնդիրներ կան, որ կարծում եմ, բնական է, որ Պուտինն ի վերջո պետք է այցելեր Հայաստան, մանավանդ որ նա օգոստոսին այցելել էր Ադրբեջան, որի հետ Հայաստանն ունի թշնամական հարաբերություններ»,-նշել է քաղաքագետը:

Ըստ նրա, Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան պայմանավորված է նրանով, որ վերջինս Հայաստանում բավականին երկար ժամանակ է, ինչ չի եղել: Սրա հետ մեկտեղ քաղաքագետը նշել է, որ այցը չի կարող կապված չլինել նաև ՄՄ անդամակցելու հանգամանքի հետ. «Սա իսկապես կապված է նաև ՄՄ անդամակցելու հարցերն արագացնելու հետ, ու բնական է, որ պետք է այս բոլոր հարցերը քննարկվեն` սկսած Հայաստանի եվրոպական հեռանկարից, որովհետև Հայաստանում մի թյուրըմբռնում կա այն մասին, թե իբր Հայաստանը վարում է և և-ի, կամ-կամի քաղաքականություն, բայց իրականությունն այն է, որ Հայաստանը չի որոշել, թե ինչ քաղաքականություն պիտի վարի, ուղղակի Վլադիր Պուտինը պարտադրել է, որպեսզի Հայաստանը հրաժարվի ասոցացման պայմանագրից, որը պետք է նախաստորագրվեր Վիլնյուսում ընդամենը օրեր հետո: Շատ չլուծված հարցեր կան, որ այս այցի շրջանակներում պետք է քննարկվեն»,-եզրափակել է քաղաքագետը:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here