ՌԴ նախագահ Վլավիմիր Պուտինը Գիտության եւ կրթության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է երկրում ճարտարագետի մասնագիտության հեղինակության աճի մասին։ Նա համարում է, որ ճարտարագետի կարիերան նյութական կարողության եւ կարգավիճակի առումով գնալով ավելի հրապուրիչ է դառնում։
«Երկրում առաջադրվում են խոշոր արդյունաբերական ծրագրեր, որոնց շրջանակներում ճարտարապետներին իսկապես հետաքրքիր է աշխատել»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը եւ ավելացրել, որ որպետք է ամեն ինչ անել ճարտարագիտական դպրոցն ամրապնդելու համար։ Այս մասին հաղորդում է RIA NOVOSTI-ն։