տուն Աշխարհ Վլադիմիր Պուտինը՝ մինչև 2036 թվականը կառավարելու հավանականության մասին

Վլադիմիր Պուտինը՝ մինչև 2036 թվականը կառավարելու հավանականության մասին

241
0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ընտրություններին կրկին մասնակցելու հնարավորության վերաբերյալ փոփոխությունը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:

Պուտինը նշել է, որ եթե դատարանը եզրակացություն տա այն մասին, որ նրա՝ կրկին ընտրվելու հնարավորության մասին որոշումը համապատասխանում է մայր օրենքին, ապա այդ ժամանակ հնարավոր կլինի նախագահի պաշտոնում իր աշխատանքը շարունակել:

Մարտի 10-ին Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել էր Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու օրինագիծը։ Այդ փոփոխությունը հնարավորություն կընձեռի Պուտինին նախագահել մինչև 2036 թվականը: