տուն Հասարակություն Վլադիմիր Կարապետյանը՝ Մարիամ Փաշինյանի համար գնված մեքենայի մասին

Վլադիմիր Կարապետյանը՝ Մարիամ Փաշինյանի համար գնված մեքենայի մասին

811
0

Այսօր վաղ առավոտից մամուլում շրջանառվում է politik.am-ի տարածած տեղեկությունը, թե՝ «պետական բյուջեի հաշվին շռայլ ծախս է արվել վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար։ Պետական պահպանության ծառայության միջոցներով Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի  ամենագնաց և, որ մեքենան ընտրել է անձամբ Մարիամ Փաշինյանը»։

Ի պատասխան այդ հոդվածի՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը politik.am-ին պարզաբանել է․ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»: Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում կարող է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ: ՈՒստի և politik.am կայքի հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»։