Վիքիպեդիայի հիմնադիր 47-ամյա Ջիմի Ուեյլսը պարգևատրվել է Նիլս Բորի անվան ոսկե մեդալով, որը շնորհվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գիտության մեջ նշանակալի ներդրման համար։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։
Հեղինակավոր այս մրցանակը շնորհվել է Կոպենհագենում «Բաց աշխարհ» համաժողովի ընթացքում, որը նվիրված է Նիլս Բորի կողմից ստեղծված ատոմի մոդելի 100-ամյակին։ Իր ելույթում Վիքիպեդիայի հիմնադիրը հայտարարել է, որ մտադիր է շարունակել զարգացնել համացանցային այդ նախագիծը՝ այն հասանելի դարձնելով աշխարհի բոլոր լեզուներով։
Նիլս Բորի անվան մեդալը սահմանվել է 1985 թվականին, երբ նշվում էր մեծ գիտնականի հարյուր ամյակը։