տուն Լուրեր Վիրավորված եմ, որ տղուս մի հատ վկայական չտվին. Գագիկ Ծառուկյանի մայր

Վիրավորված եմ, որ տղուս մի հատ վկայական չտվին. Գագիկ Ծառուկյանի մայր

315
0

 

tsarukyanՌոզա Ծառուկյանը հրաժարական կտա Հայ ֆերմերների միության նախագահի պաշտոնից: Այդ մասին Ռ. Ծառուկյանը հայտարարեց հոկտեմբերի 20-ին՝ գյուղաշխատողի օրվա կապակցությամբ տեղի ունեցած համաժողովի ընթացքում, որի ժամանակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգեւատրեց մի շարք ֆերմերների;

«200 մլն Ծառուկյան Գագիկը բարեգործական հիմնադրամից տվեց, մի հատ վկայական տային իրա գործարանի տնօրենին, որ այստեղ ներկայացված է… շատ վիրավորված եմ: Այդ ո՞ր մայրը լինի, որ չվիրավորվի, եթե որդին կարող է 200 մլն նվիրի կարկտահարված մարզին, ու մի հատ վկայականի չարժանանա՞, այդ ո՞ր մայրն է, որ պետք է լռի, թեեւ ինձ ասում են՝ լռի, վերեւում Աստված բարի է: Մեռնեմ Աստծուն»,- հայտարարեց Ռ. Ծառուկյանը:

Նա ասաց, որ շատ գործ է անում, օրինակ՝ բանակին 60 դրամով 1000 տոննա կարտոֆիլ է մատակարարելու: «Ոչ մի բանի չարժանացա, իսկ համաշխարհային կառույցից ստացել եմ պլատինե աստղ, նոր եմ եկել Կիեւից… 18 գյուղնախարար եմ փոխել, բայց այսօր չեն ուզում, որ ես ինչ որ տեղ երեւամ»,-շարունակեց տիկ. Ծառուկյանը:

Նա հայտարարեց, որ առաջիկայում հրավիրելու է ֆերմերների միության համագումար, ու հրաժարական է տալու: «Բազմաթիվ ֆերմերներ պարգեւատրվեցին, որոնց մասին առաջին անգամ լսեցի: Ես իմ շքեղ ազգանունով դուրս կգամ, թող գան նստեն այնպիսի մարդիկ, որոնց ընդունում են… պետք էր մեզ հետ քննարկեին.. մի հատ մեդալ են ինձ տվել իմ ղալմաղալից հետո, լաց եմ եղել, ասել եմ՝ ինչո՞ւ եք ինձ նսեմացնում, երբ 15 տարի ես ֆերմերների միության մեջ եմ եղել, 3 տարի նախագահն եմ:

Նյութն ամբողջությամբ` news.am-ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here