Հոկտեմբերի 22-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին տեղի ունեցած ավտովթարից մարմնական վնասվածքներ էին ստացել 7 հոգի, որոնցից 2-ը ավելի ուշ՝ մահացել են:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ այս պահին Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է: Վթարի մասնակիցներից ևս մեկ հոգի, ով գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ և վիճակը կայուն է:
Վթարի հետևանքով մարմնական վնասվածք ստացածներից երկուսի առողջական վիճակը, ովքեր գտնվում են Արմենիա բժշկական կենտրոնում, միջին ծանրության է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի