Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան հասկացրել է, որ հոգնել է բոլոր այն ասեկոսեներից, որոնք վերաբերում են իր հնարավոր տեղափոխություններին: Նրա խոսքերով` ինքը վիրավորվում է, երբ նրան «ուղարկում են» այլ ակումբներ:
«Շատ ցավալի է լսել այս ամեն խոսակցությունները, որոնք քեզ են վերաբերում: Վիրավորական է, երբ դու արտակարգ մրցաշրջան ես անցկացնում, կարիերայիդ ամենալավ մրցաշրջաններից մեկը, իսկ հետո քեզ ուղարկում են ինչ-որ մի «Տոտենհեմ»: Արդարացի չէ», — Դի Մարիայի խոսքերն է մեջբերում Marca-ն: