տուն Աշխարհ Վիրահատությունները չեղարկվել են վիրաբույժի մոտ կորոնավիրուսի պատճառով

Վիրահատությունները չեղարկվել են վիրաբույժի մոտ կորոնավիրուսի պատճառով

339
0

Նիկոսիայի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցն առաջիկա 48 ժամվա ընթացքում չեղյալ Է հայտարարել բոլոր վիրահատություններն այն պատճառով, որ այդ բժշկական հաստատության սրտավիրաբույժ Քրիզոստոմոս Կոկինոսն ախտահարված Է նոր կորոնավիրուսով:

Մարտի լույս 10-ի գիշերն այդ մասին իր կայքում հայտնել Է Cyprus Mail թերթը, ՏԱՍՍ-ի տեղեկությունը փոխանցում է  «Արմենպրես»-ը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ այդ որոշումն ընդունվել Է Կիպրոսի Հանրապետության առողջապահության նախարարության արտահերթ խորհրդակցությունում: Այնտեղ նաեւ որոշվել Է այդ հիվանդանոցից դուրս գրել եւ ըստ հնարավորության մասնավոր կլինիկաներ փոխադրել բոլոր հիվանդներին, որոնք բուժվել են սրտաբանական բաժանմունքում:

Թերթը նաեւ հայտնում Է, որ հիվանդանոցում խուճապ Է սկսվել այն բանից հետո, երբ հարկաբաժինների մաքրմամբ զբաղվող անձինք հրաժարվել են ստանձնել աշխատանքը՝ երկյուղելով այդ վիրուսով վարկվելուց: Ավելի վաղ Կիպրոսի առողջապահության նախարարությունը տարածել Է տեղեկատվություն, որ բժիշկը 63 տարեկան Է, նա մարտի 3-ին Է Կիպրոս վերադարձել Մեծ Բրիտանիա կատարած ուղեւորությունից եւ միայն մարտի 9-ին Է կորոնավիրուսի անալիզներ տվել: