Գաղտնիք չէ, որ ծխելն օրգանիզմում մի շարք խնդիրների առաջացման պատճառ կարող է դառնալ: Ծխողների համար թերևս ամենասարսափելի հիվանդությունը թոքերի քաղցկեղն է: Սակայն վիտամին С-ի ընդունումը կարող է նվազեցնել նաև այս հիվանդության առաջացման հնարավորությունը:
ԱՄՆ Առողջապահության ազգային իստիտուտների փորձագետների կողմից մի շարք փորձեր են անցկացվել, որի արդյունքում գիտնականները պարզել են, որ վիտամինների, մասնվորապես վիտամին C-ի մշտական օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել թոքերի քաղցկեղի առաջացման ռիսկը:
Սակայն ծխելը թողնելուց հետո էլ թոքերը միանգամից չեն կազդուրվում, և օրգանիզմի մաքրման համար ժամանակ է հարկավոր: Թոքերը վերականգնվում են ծխելը թողնելուց մեկ-երկու տարի հետո: Սակայն վիտամին С-ի ամենօրյա օգտագործումը կարող է արագացնել այդ գործընթացը: Թոքերը ծխախոտից առողջ պահելու համար վիտամին С-ի փոխարեն ծխողների կարող են ընդունել նաև С-ով հարուստ սնունդ: Վիտամին С-ն կարելի է ընդունել նաև հաբերի տեսքով: