Ռետինոլային թթուն, որը վիտամին A-ի տեսակ է, կարող է օգնել ճարպակալության և 2-րդ տիպի շաքարախտի դեմ պայքարում։ Այս մասին են փաստում Մոնրեալի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները։ Ընդ որում, այս թթուն նպաստում է այնպիսի գեների ակտիվացմանը, որոնք պատասխանատու են սրտի հիվանդությունների դեմ պայքարի համար։
Փորձերը կատարվել են գեր մկների վրա, որոնք ունեցել են ինսուլինային կախվածություն։ Երբ մկներին տվել են այս թթուն, այն նվազեցրել է արյան մեջ շաքարի քանակը, քաշը, ճարպերի քանակը և այլն։ Ընդ որում, փորձարկվող մկների սննդակարգը չի տարբերվել առողջ մկների սննդակարգից։ Գիտնականները այս նյութը հայտնաբերել են այն կենդանիների մոտ, որոնք ձմռանը քուն են մտնում։ Բանն այն է, որ այս թթուն նպաստում է, որպեսզի ձմռանը քուն մտած կենդանիները այրեն այն ճարպերը, որոնք նրանք կուտակել են ամռան ընթացքում։