Համացանցում է հայտնվել գերմանացի լրագրողների կողմից նկարահանված մի տեսանյութ, որտեղ իբր ուկրաինական Ուդար կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն և Արթուր Պալատնին պայմանավորվածության են գալիս Բերկուտ հատուկ ջոկատայինների հրամանատարի հետ` բախումների իմիտացիա ստեղծելու վերաբերյալ:
Սակայն հետաքրքրական է, որ տեսանյութը շատ կարճ է և համացանց է գցվել ոչ թե գերմանացի լրագրողների, այլ Viktor Yushchenko օգտատիրոջ կողմից: Սակայն էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սա Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի անվամբ բացված կեղծ էջ է:
Ակնհայտ է, որ տեսանյութում արտահայտված մտքերը կտրված են զրույցի ընդհանուր կոնտեքստից:
Միգուցե սա Յանուկովիչի ռեժիմի հերթական մանիպուլյատիվ սադրանքն է:
Դիտեք ինքներդ.