տուն Քաղաքական Վիտալի Բալասանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Վանեցյանի հետ հանդիպման մասին

Վիտալի Բալասանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Վանեցյանի հետ հանդիպման մասին

874
0

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն այսօր ասուլիսում խոսեց Սերժ Սարգսյանի ու Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ նախկին տնօրենի հետ հանդիպման մասին:

Նա ասաց, որ Սերժ Սարգսյանին հանդիպելիս որեւէ քաղաքական հարց չեն քննարկել:

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի հետ հանդիպմանը, Վիտալի Բալասանյանն ասաց՝ Վանեցյանի հետ ջերմ հարաբերությունների մեջ են մինչ նրա ԱԱԾ տնօրեն լինելը: «Վանեցյանը հրավիրված էր մեր հոգեւոր խորհրդի 30-ամյակին, ջերմ զրուցել ենք, հաց ենք կիսել»,- մանրամասնեց բանախոսը:

Նախագահի թեկնածուն հստակեցրեց՝ քաղաքական հարցեր բոլորի հետ քննարկում է, բայց ապագա ԱԺ-ի եւ այլ հարցեր չեն քննարկել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here