տուն Քաղաքական Միջազգային Վիվյեն Վեսթվուդը Պուտինին հրեշ է անվանել (տեսանյութ)

Վիվյեն Վեսթվուդը Պուտինին հրեշ է անվանել (տեսանյութ)

135
0

18CA9BC9-C001-4A99-AC66-775886DE78C0_mw1024_n_s

Հայտնի դիզայներ Վիվյեն Վեսթվուդը հանդես է եկել Ռուսաստանում ձերբակալված Greenpeace շարժման անդամներին աջակցության խոսքով, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինին հրեշ է անվանել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նա մասնակցել է բնապահպանական այս շարժման մասնակիցների ակցիային, որը կայացել է Լոնդոնում, ուր Վեսթվուդը Greenpeace-ի դրոշ է կախել Shell ընկերության գրասենյակի մոտ:

«Ես կցանկանայի ինչ-որ բան անել Պուտինի հետ: Կցանկանայի խոսել նրա հետ: Նա հրեշ է, ես նրան ասելու բան ունեմ` մի շատ լավ բան, սակայն դա երկար բացատրելու խնդիր է: Ամեն դեպքում, նա մաչո է, ով մեկ այլ մաչոյի հետ պայքարում քանդում է այս աշխարհը», — ասել է Վեսթվուդը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here