Ով կմտածեր, որ շարքային տնային տնտեսուհին կցնցի նորաձեւության աշխարհը: Կստիպի մարդկանց ընդունել անընդունելին, դառնալ էպոտաժի թագուհի եւ ողջ Անգլիայի նորաձեւությունն ինքը կթելադրի: Այս ամենը կարողացավ անել Վիվիեն Վեստվուդ անունով տնային տնտեսուհին:
Ապագա սկանդալային մոդելավորողը ծնվել է 1941 թվականի ապրիլի 8-ին, սովորական անգլիական ընտանիքում: Փոքրուց Վիվիենը նկարելու ձիրք է ունեցել, սակայն աղքատությունն ամեն ինչի պատնեշն էր, աղջիկն այդպես էլ չավարտեց նկարչության դպրոցը եւ աղքատության մեջ չապրելու համար տեղափոխվեց Լոնդեն: Այդ պահին Վիվիենն ուսուցչուհի էր, իսկ սովից փրկվելու միակ միջոց համարում էր ամուսնությունը: Ժիր աղջիկն արագ գտավ իր առաջին ամուսնուն` Դերեկ Վեստվուդին, որից երեք տարի անց լույս աշխարհ բերեց երկու զավակների, այնուհետեւ աշխարհով մեկ հայտնի դարձրեց ազգանունը:
Ամուսնալուծությունը լուրջ քայլ էր դեպի աստղային ժամ: Դեռ փոքրուց Վեստվուդը բոլորին զարմացնում էր տարօրինակ հագուստներով: Մի օր նրա ոճը նկատեց լոնդոնյան պանկ խմբերի պրոյդուսեր եւ երաժիշտ Մալկոլմ Մակլերենը: Նա նույնպես էպոտաժի սիրահար էր: Նրանց զգացմունքները շատ արագ ծիլեր տվեցին, որը վերաճեց ապագայում Լոնդոնը եւ ողջ աշխարհը պայթեցնող ռումբի:
Վիվիենը 30 տարեկան էր, երբ նրանք բացեցին առաջին խանութ սրահըը, որն աշխատում է մինչ օրս: Սրահի առանձնահատկությունն այն էր, որ ամեն հավաքածուի հետ փոխվում էր նաեւ նրա անունը: Սկզբում` Let It Rock էր, հետո` Too Fast To Live Too Young To Die, Sex, Seditionaries, հիմա ` World’s End:
Վիվիենի ու Մակլարենի խանութը շատ արագ սկսեց պանկ ոճը թելադրել անգլիական միջավայրին: Բռնկվող բնավորության տեր Մակլարենն այդ պահին սկսեց զբաղվել սկանդալային Sex Pistols խմբի պրոդյուսինգով: Վիվիենը զբաղվում էր նրանց հագուստներով, խմբի հանրահայտությանը զուգահեռ սիրվեց նաեւ նրանց հագուստը:
Հենց Վիվիենի շնորհիվ աշխարհի բոլոր պանկերը սկսեցին վանդակավոր հագուստ, գրառումներով շապիկներ, շղթաներ կրել, տարօրինակ սանրվածքներ, օրինակ` իրոկեզներ անել եւ այլն:
Մակլարենն ու Վեստվուդը միասին էին 13 տարի, նրանք համատեղ դուստ ունեցան:
Վիվիենը մինչ օրս աշխատում եւ զարմացնում է ողջ աշխարհին: 70 տարեկանում նա կրկին ամուսնացավ, իր նախկին ուսանողի մոդելավորող Անդրեաս Կրոնտալերայի հետ: Անդրեասը Վեստվուդից 35 տարի փոքր է: Մինչ օրս Վիվիենը շպարվում է վառ գույներով, կարում է անհնարին հագուստներ եւ կոշիկներ (իմիջայլոց, հենց Վիվիենի կոշիկների վրա քայլելուց ընկավ Նաոմի Քեմփբելը), ակտիվ մասնակցում է երկրի քաղաքականությանը եւ շարունակում է մնալ երիտասարդ: