Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը իր կարծիքն է հայտվել Վիշեգրադի խմբի (Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Հունգարիա) կազմի ընդլայնման մասին: Մասնավորապես նա նշել է, որ կցանկանար համագործակցությունը ընդլայնել Ավստրիայի և Ուկրաինայի հետ: Այս համագործակցությունն արդեն կկոչվի Վիշեգրադ պլյուս: Ուկրաինայի՝ Վիշեգրադի երկրների կազմի մեջ ընդգրկվելը Զեմանը գնահատել է որպես երկարաժամկետ հեռանկար:
Վիշեգրադի խմբի (V4) անվանումը գալիս է Հունգարիայի հյուսիսում գտնվող Վիշեգրադ քաղաքի անունից: 1335 թվականին այստեղ են հավաքվել Չեխիայի, Հունգարիայի և Լեհաստանի թագավորները: Վիշեգրադի խումբը ստեղծվել է 1991 թվականի փետրվարին այս երկրների միջև համագործակցությունը ամրապնդելու նպատակով: