Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասաց, որ համավարակի այս ընթացքում խոսել դրական դինամիկայի մասին, այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ նման հայտարարությունները թուլացնում են զգոնությունը:
Բայց, այնուամենայնիվ, վարաչպետը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց տեղեկություններ տալ համակարգի ծանրաբեռնվածության մասին: Վարչապետն ասաց, որ մոտավորապես մեկ ամիս մենք ունեինք տանը սպասողների ինստիտուտ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրեն Արսեն Թորոսյանն ասել է, որ այս առնչությամբ դրական տեղաշարժ կա, և առաջարկեց նախարարին ներկայացնել դրանք:
«Արդեն մի քանի օր է՝ մեր տրիաժ կենտրոն դիմած և տանը սպասող քաղաքացի չունենք: Նաև շատ փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնք ունեն կորոնավիրուս և պետք է տեղափոխվեն հիվանդանոց: Այսպիսի պացիենտների թիվը 13 է: Համակարգի ծանրաբեռնվածությունը մնում է լարված: Եվ մենք պետք է շարունակենք աշխատանքը: Վիճակը մնում է կայուն, բայց ծանր: Եղան ծավալումներ`Սպիտակի և Մարտունու հիվանդանոցներում, և շարունակվելու են այս ծավալումները»,- ասաց Թորոսյանը:
Վարչապետն էլ ասաց, որ վիճակը մնում է անկայուն, քանի որ չենք կարող վստահ լինել, որ կլինեն շրջադարձեր: Վարչապետը նաև նշեց ծավալված կորանավիրուսով զբաղվող հիվանդանոցների մասին: Պարոն Փաշինյանը ասաց, որ ուզում է արձանագրել, որ ունենք ռեկորդային թվով թթվածնային մահճակալեր, ինչը շատ կարևոր է կորոնավիրուսի բուժման համար:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց նոր վերակենդանացման կենտրոնների ստեղծումը, քանի որ ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի կորոնավիրուսը:
Հայկ Մագոյան