տուն Տնտեսական Վիճակագրական տերմիններ լսելուց՝ վարչապետի սիրտը ճմլվեց

Վիճակագրական տերմիններ լսելուց՝ վարչապետի սիրտը ճմլվեց

122
0

կառավարության-նիստ-հովիկ-աբրահամյան

Կառավարության այսօրվա նիստում Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը 2 հարց պետք է ներկայացներ, որոնց հերթականությունը խառնեց: Դա շփոթեցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որը, լսելով ««Դպրոցից դեպի աշխատանք» ընտրանքային միանվագ հետազոտություն» և նմանատիպ տերմինները՝ արձագանքեց. «18-րդ հա՞րցն եք ներկայացնում, էս ի՞նչ սրտաճմլիկ բառեր եք ասում»: