Այսօր Ազգային Ժողովիˋ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին, տեղի ունեցավ վիճաբանություն ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ հանձնաժողովի անդամˋ մյուս պատգամավորների միջեւ:
Նիստի ընթացքում քննարկվեց հունիսի 24-ին Ամմանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը:
Նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության օրը Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպի մասին եւ հարց հնչեցրեց, թե ինչպե՞ս են ազդում այդ միջադեպերը Հայաստանի բուհական համակարգի վարկանիշի վրա ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրա տարածքից դուրս: Հարցից հետո սկսվեց վիճաբանություն հանձնաժողովի մյուս անդամների եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: