AllBoxing-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին ԱՄՆ Տեխաս նահանգում 6 տարի սպասումից հետո վերջապես կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի և ֆիլիպինցի Նոնիտո Դոների միջև ռևանշ մրցամարտը, որը հեռարձակելու է HBO հեռուստաալիքը:
Ինքը՝ Դարչինյանը, հայտարարել է. «Ես գալիս եմ նրան ոչնչացնելու: Ցանկանում եմ ապացուցել, որ նա ոչ ոք է»:
Հիշեցնենք, որ նրանց առաջին ու միակ մենամարտը կայացել է 2007 թվականի հուլիսին, որում Դոները հաղթեց Դարչինյանին: Դա հայ բռնցքամարտիկի առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ կարիերայում: Անցած 6 տարիների ընթացքում Նոնիտո Դոները միշտ խուսափել է երկրորդ մենամարտից: