Այսօր Տեխասում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը ռևանշ մենամարտում հանդիպել էր ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ։ 10-ը ռաունդանոց մենամարտում Դոներն 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Դարչինյանին։ Մինչ այդ հայ բռնցքամարտիկն ունեցել է առավելություն։
Հիշեցնենք, որ 2007 թվականին կայացած մենամարտում Դարչինյանը պարտվել էր Դոներին՝ 5-րդ ռաունդում կրկին ենթարկվելով նոկաուտի։