տուն Սպորտ Վիկտոր Վալդեսը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Մունդիալ 2014-ը

Վիկտոր Վալդեսը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Մունդիալ 2014-ը

126
0

Victor-Valdes-Barcelona-Champions-League_2881526

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը ստացել է ոտքի վնասվածք և կարող է խաղադաշտ դուրս չգալ մոտ կես տարի։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Դարպասապահը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում, երբ կատալոնական ակումբն ընդունել էր «Սելտային» (3։0)։ Նա փոխարինվել է խաղի ընթացքում, քանի որ չի կարողացել շարունակել հանդիպումը։ 32-ամյա դարպասապահն, այսպիսով, կարող է բաց թողնել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը, ուր նրա թիմը համարվում է հաղթողների ամենահավանական թեկնածուներից մեկը։