ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վիկտորիա Բաղդասարյանը հետ է կանչվել Իտալիայում և Մալթայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիկտորիա Բաղդասարյանին հետ կանչել Իտալիայի Հանրապետությունում և Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: