Վիլնյուսում անցկացվող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում հանդիպել են Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ինչպես Tert.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ հանդիպմանը նամակներ են փոխանակվել, որոնցում նախանշվում է ապագային միտված Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության օրակարգը։
Հիշեցնենք, որ այսօր Վիլնյուսում անցկացվող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։