Այսօր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի մասնակիցները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պայմանավորվածությունը՝ շարունակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները: Այս մասին ասվում է ուրբաթ օրն ընդունված հռչակագրում:
Նրանք նշել են հակամարտության արագ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային նորմերի և սկզբունքներին համաձայն: Այս մասին հաղորդում է Եվրամիության պաշտոնական կայքը: