տուն Քաղաքական Հայաստան Վիլեն Գաբրիելյանը համապատասխանում է այդ պաշտոնին և մասնագիտական, և մարդկային որակներով

Վիլեն Գաբրիելյանը համապատասխանում է այդ պաշտոնին և մասնագիտական, և մարդկային որակներով

361
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով:

Անդրադառնալով Վիլեն Գաբրիելյանի՝ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնում նշանակվելուն` նախարարը նշեց, որ առաջադրված պահանջներին համապատասխանող ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել մրցույթին. «Իմ ընտրությունը կանգնել է Վիլեն Գաբրիելյանի վրա, որովհետև, իմ կարծիքով, նա թե մասնագիտական փորձով, թե մարդկային որակներով համապատասխանում է այդ պաշտոնին»:

Նախարար Թորոսյանը նաև նշեց, որ նախկինում կուսակցության ներսում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ Վիլեն Գաբրիելյանին «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնում նշանակելու վերաբերյալ քննարկումներ տեղի չեն ունեցել: