Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցները գրում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի՝ ոստիկանապետ դառնալու մասին:
Araratnews.am-ը զանգահարեց նրան՝ լուրի հավաստիությունը ճշտելու: Վիլեն Գաբրիելյանը հրաժարվեց մեկնաբանել լուրը, ապա ասաց՝ հարցազրույց չի տալիս:
Հիշեցնենք՝ Վիլեն Գաբրիելյանն ամիսներ առաջ ասել էր՝ ցանկանում է ոստիկանապետ դառնալ: