տուն Քաղաքական Վիզը ծռած, խեղճացած. վարչապետը՝ դիվանագիտական կորպուսի մասին

Վիզը ծռած, խեղճացած. վարչապետը՝ դիվանագիտական կորպուսի մասին

199
0

«Մենք ուզում ենք դիրքավորվել, ասել՝ մեզ մի խփե՞ք, թե՞ կարող ենք ընդունել հարվածներ եւ տալ հակահարվածներ: Իմ դիրքորոշումն այս երկրորդն է»,- այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում արտաքին քաղաքականության մասին խոսելիս:

Ինչպիսին է այսօր ՀՀ արտաքին քաղաքականությունը: «Հայաստանի արտաքին քաղաքականություն ստեղծվում է: Այլ բան է, որ մի երկիրն իրեն դիրքավորել է որպես Ճ կլասի երկիր եւ ուրիշ բան է, որ կա երկիր, որն ասում է՝ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ, եւ իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել եւ վերաբերվել հարգանքով այնպես, ինչպես մեր բոլոր գործընկերների դիրքորոշումների նկատմամբ բացառիկ հարգանքով»,- ասաց գործադիր մարմնի ղեկավարը:

Դիվանագիտական կորպուսի մի մասը, սակայն, վարչապետի խոսքով, այս դիրքորոշումը չի ընդունում, չի հասկանում: «Բայց կա մի հատված, որը վիզը ծռած, խեղճացած կգնա եւ կաղերսի ինչ-որ բան եւ որեւէ փշրանք ստանալիս կլինի երջանիկ: Ես դա տեսել եմ եւ վերապրել եմ ցավով»,- ասաց ՀՀ վարչապետը: