«Վիզաների հեշտացման պայմանագիրը, որ ստորագրել է Հայաստանը Եվրամիության հետ, հեշտացնում է վիզա ստանալը: Պետք է իրազեկումը բարձրացնել մարդկանց, որպեսզի այս պայմանագիրը գործի: Այս պայմանագիրը չի լուծում բոլոր հարցերը, բայց հնարավորություն է տալիս, որպեսզի լուծենք շատ խնդիրներ: Պայմանագրի կարևոր կողմերից է նաև պահանջվող փաստաթղթերի քիչ քանակը»,- կարծում է ուկրաինացի քաղաքական փորձագետ Իրինա Սուշկոն:
«Ըստ Վիզայի ազատականացման պայմանագրի՝ հյուպատոսը պետք է տա գրավոր բացատրություն վիզայի տրամադրման մերժման համար, ինչպես նաև՝ բողոքարկման հնարավորություն: Շարքային քաղաքացիների վիզա ստանալու համար աշխատում է Եվրամիության կոդեքսը, պարզապես պետք է սկսել ակտիվ կիրառել նաև այդ կոդեքսը, այն ունի առավելություններ»,- նշում է նա: