Չինական South China Morning Post-ը տեղեկացնում է, որ Հարավչինական ծովում այսօր հայտաբերվել են խոշոր բեկորներ, որոնք կարող են պատկանել մալայզիական կործանված Boeing-777-200 ինքնաթիռին։ Բեկորները հայտնաբերվել են Վիետնամի սահմանների մերձակայքում։
Հաղորդվում է նաև, որ դրանք նկատվել են Cathay Pacific ավիաընկերության ինքնաթիռի կողմից։ Այս հաղորդագրությունն ուղարկվել է նաև Մայազիայի, Վիետնամի, Չինաստանի համապատասխան ծառայություններին։ Սակայն հայտնաբերված բեկորների վայրը չի համապատասխանում ինքնաթիռի չվերթի ուղղության հետ, և հնարավոր է, որ դրանք, ինչպես և նախկինում հայտնաբերված բեկորները, չեն պատկանում կործանված ինքնաթիռին։
Հիշեցնենք, որ այս դեպքը մասնագետներն անվանում են համաշխարհային ավիացիայի ամենաառեղծվածայինը, քանի որ երկար ժամանակ հազարավոր փրկարարներ և հարյուրավոր միավոր տեխնիկա չեն կարողանում հայտնաբերել կործանման մոտավոր վայրը։