Ս. թ մարտի 20-ին Wizz Air ավիաընկերությունն իրականացրեց Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
Նշվում է, որ Վիեննայից Երևան են ժամանել 14 ՀՀ քաղաքացի, իսկ Երևանից Վիեննա մեկնել Ավստրիայի 8 քաղաքացի։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք շնորհավորել մեր նոր գործընկերներին առաջին չվերթի կապակցությամբ։