տուն Քաղաքական Միջազգային Վիենայում Իրանն ու վեցյակը որոշիչ քայլ են կատարել

Վիենայում Իրանն ու վեցյակը որոշիչ քայլ են կատարել

77
0

2BC23FF3-DFF2-4729-94EC-FD3B40151804_mw1024_s_n

Ուրբաթ օրը Վիենայում ավարտվել է Իրանի միջուկային հարցով Իրանի Իսլամական Հանրապետության և «վեցյակի» միջև բանակցությունները։ Փորձագետներն այն որոշիչ են համարում վերջնական փաստաթղթի ձևավորման հարցում։ Կողմերը մշակել են բազային փաստաթուղթ, որն, այնուամենայնիվ, ունի մանրմասների մշակման և ամրագրման կարիք։

Առայժմ խոսք չկա հուլիսի 20-ին ավարտվելիք բանակցությունների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Սպասվում է, որ հուլիսի 2-20-ն ընկած ժամանակահատվածում կողմերը տարբեր ձևաչափերով կավարտեն վերջնական փաստաթղթի մշակումը։