Վիենայի օպերան ստեղծել է կայք, որտեղ հնարավոր կլինի ամենաբարձր որակով դիտել և ունկնդրել այդ հռչակավոր երաժշտական կառույցում անցկացվող միջոցառումները։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը։
Օպերայի տնօրեն Դոմինիկ Մայերի խոսքերով՝ սա ամենանշանակալի նախաձեռնությունն է վերջին շրջանում։ Բացի կայքից, Վիենայի օպերային ներկայացուցմները հասանելի կլինեն նաև խելախոսներով և պլանշետներով։
Յուրաքանչյուր ներկայացման համար օգտատերը կվճարի 14 եվրո, իսկ ձայնագրությունը դիտելու համար՝ 5 եվրո։ Առաջին հեռարձակումը նախատեսված է հոկտեմբերի 27-ին․ կցուցադրվի Ռիխարդ Շտրաուսի «Վարդի երկրպագուն» ստեղծագործությունը։