Ավստրիայի իշխանությունները որոշում են կայացրել 36 եվրո տուգանք սահմանել բոլոր նրանց համար, ովքեր կկերակրեն աղավնիներին: Վիենայի քաղաքային խորհրդի ներկայացուցչի խոսքերով` նման քայլը պայմանավորված է թռչունների կողմից մշակութային օբյեկտները փչացնելով:
Քաղաքում հայտնվել են հատուկ պարեկային խմբեր, որոնք իրականացնում են դիտարկումներ` փորձելով գտնել աղավնի կերակրողներին: Պաշտոնյաների խոսքերով` կերակրելով թռչուններին՝ բնակիչներն ու զբոսաշրջիկները կերակրում են նաև առնետներին, քանի որ մնացած սննդի մի մասը բաժին է հասնում կրծողներին:
Ավստրիայի մայրաքաղաքն առաջին անգամ չէ, որ բախվում է այս խնդրին: 1970-ականներին նույնիսկ որոշում է ընդունվել ոչնչացնելու աղավնիների մի մասը: Ներկայում նրանք փորձում են այդ մեթոդին չդիմել: Փոխարենը իշխանությունները նրանց կերակրում են այնպիսի սնունդով, որում կան բազմանալու դեմ քիմիական նյութեր: