Մարտի 15-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին իրար են բախվել անհայտ և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121-ը» դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի տաղավարին: «ՎԱԶ-2121-ի» 33-ամյա վարորդը եւ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 55-ամյա Հովիկ Դանիելյանը տեղում մահացել է:
Վթարի մասնակից անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի: Կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: