Այսօրվա նիստում կառավարությունը հաստատեց «Նոբբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Երևանի Աջափնյակ համայնքի Արզումանյան 8/1 հասցեում հողամաս վաճառելու և ընկերության առաջարկած սոցիալական ծրագրին հավանություն տալու մասին նախագիծը:
«Ծրագրով նախատեսվում է Արզումանյան 8 հասցեի վթարային շենքի բնակիչներին նոր բնակարաններ հատկացնել վթարային շենքի հարևանությամբ՝ Արզումանյան 8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում»,- ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Սուրեն Պապիկյանն իր խոսքում ընդգծեց, որ նախագծի հաստատման դեպքում «Նոբբի» ընկերությունը պարտավորվում է սեփական միջոցների հաշվին քանդել վթարային շենքն ու դրա տեղում, նորակառույց շենքի հարևանությամբ հիմնել պուրակ: