տուն Հասարակություն Վերսալում կկայանա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վերսալում կկայանա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

196
0

Ապրիլի 24-ին Վերսալի պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ կկայանա:

Ինչպես նշված է Պալատի պաշտոնական կայքում` Վերսալի Թագավորական մատուռում կհնչի հայ ազգի եւ նրա բազմադարյա պատմության ձայնը:

Շուշան Սիրանոսյանը, Աստղիկ Սիրանոսյանը, Վարդան Մամիկոնյանը եւ Մելոդի Լուլեջյանը կկատարեն Առնո Բաբաջանյանի տրիոն եւ Կոմիտասի ու Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: