Վերջույթների մատների մեծ քանակի պատճառով Հնդկաստանի այս բնակչուհուն կախարդի տեղ են դնում՝ հայտնում է Daily Mail-ը:
Հնդկաստանի Օդիշ նահանգում բնակվող 63-ամյա Կումար Նայակը պոլիդակտիկության պատճառով 31 մատ ունի: Այս ընդհանուր անոմալիայով մարդը զգալիորեն ավել թվով մատներ է ունենում, քան հարկավոր է: Նայակը ձեռքերին՝ 12, ոտքերին 19 մատ ունի: Կինը նշում է, որ իր հիվանդության պատճառով տեղի բնակիչներն իրեն համարում են կախարդ և խուսափում են շփումից: Նա ժամանակի մեծ մասն անցկացնում է տանը՝ իր նկատմամբ վատ վերաբերմունքի պատճառով:
Կումար Նայակը ծնվել է այս անոմալիայով: Նա նշում է, որ երբեմն մարդիկ գալիս են իր մոտ, որպեսզի տեսնեն իր տգեղությունը:
![](https://i0.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2019/11/2434070.jpg?w=640)
![](https://i0.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2019/11/2434069.jpg?w=640)
![](https://i1.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2019/11/2434072-1.jpg?w=640)