տուն Քաղաքական Միջազգային Վերջնական հաղթանակը` 20 տարի անց. Իվանիշվիլի

Վերջնական հաղթանակը` 20 տարի անց. Իվանիշվիլի

156
0

1

Բոլոր այն խոստումները, որոնք նախատեսված էին 2-3 տարվա համար, արդեն կատարված են, իսկ հիմա մենք վերցնում ենք արդեն մեր գործողությունների 20-ամյա պլանը: Այսպիսի կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Իզուրգետիում տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ, որտեղ ներկայացնում էր «Վրացական երազանք» կոալիցիայի նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Նա ասել է, որ 20 տարի անց երկիրը կհասնի վերջնական հաղթանակի:

«Ուզում եմ հիշեցնել, որ իմ հենց առաջին հայտարարության մեջ ես նշել եմ, որ քաղաքականության մեջ կմնամ 2-3 տարի, այնուհետև կդառնամ հասարակության ակտիվ անդամ: Բոլոր խոստումները, որոնք նախատեսված էին 2-3 տարվա ժամկետի համար, ես արդեն կատարել եմ: Թողնում եմ եվրոպական տիպի իշանություն և սկսում 20-ամյա նոր շրջափուլ, իսկ 20 տարի անց մենք կհասնենք վերջնական հաղթանակի»,- ասել է Իվանիշվիլին: Այս մասին հաղորդում է Gruziya-online-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here