Բրյուսելը Մեծ Բրիտանիայի վարչապետին Բրեքսիթի հարցով մեկ շաբաթվա վերջնագիր է ներկայացրել: Բորիս Ջոնսոնը մեկ շաբաթ ժամանակ ունի ԵՄ-ին ներկայացվող իր առաջարկը բարելավելու համար: Այս մասին հաղորդում է անգլիական Daily Mail-ը:
Հաջորդ շաբաթվա սկզբին վարչապետ Ջոնսոնը ակնկալում է այցելել իր եվրոպացի գործընկերներին և համոզել, որ սատարեն իր ներկայացրած «վերջնական առաջարկին»:
Անցյալ գիշեր Մեծ Բրիտանիային ներկայացվելիք մոտ մեկ շաբաթվա վերջնագիրը ստացել է եվրոպական դեսպանների համաձայնությունն այն բանից հետո, երբ ԵՄ-ի Բրեքսիթի հարցով գլխավոր բանակցող Միշել Բարնիերը բացահայտորեն տեղեկացրեց, որ Մեծ Բրիտանիան պետք է «հիմնարար կերպով փոփոխի իր դիրքորոշումը»: