Հոլանդացի աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ Վան Գոգի նկարը կվաճառվի Փարիզում։ Սա առաջին դեպքն է 1966 թվականից հետո, երբ նրա նկարը հանվում է աճուրդի։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով Le Parisien-ին։
Վաճառքի է հանվում Nature morte aux bouteilles նատյուրմորտը։ Վան Գոգն այն ավարտել է 1885 թվականին՝ Փարիզ տեղափոխվելուց առաջ։ Այս նկարը մինչև 1968 թվականը գտնվել է Բելգիայի թանգարաններից մեկում, ապա վաճառքի հանվել Sotheby’s աճուրդների տան կողմից։
Նկարն ունի 32 x 41.3սմ մեծություն, նրա նախնական գինը տատանվում է 500-600 հազար եվրոյի սահմաններում։ Millon աճուրդների տանը բացի Վան Գոգի աշխատանքից, կվաճառվեն նաև Մատիսի և Դալիի գործերը։